Փորձագետ. Ղարաբաղում պատերազմ սկսողն ավելի վատ դրության մեջ կհայտնվի![]() 10 հունիսի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ գերտերություններից ոչ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանում ո'չ կարճաժամկետ, ո'չ էլ երկարաժամկետ պատերազմի վերսկսման հարցում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ավելի վատ դրության մեջ կհայտնվի այն կողմը, որը ռազմական գործողությունների նախաձեռնողը կլինի, քանի որ նա ոչ միայն մարդկային և նյութական կորուստներ կկրի, այլև կկորցնի հակամարտության կարգավորման գործընթացում փոխզիջումների հասնելու հնարավորությունը: «Ալիևը երբեք չի անի այն, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ իր երկրի համար»,- նշել է քաղաքագետը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահն այնքան հաճախ է սկսել խոսել ռազմական գործողությունների վերսկսման մասին, որ գերտերությունների առաջնորդներն ավելի լուրջ են սկսել վերաբերվել դրան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |