«ԱրմենՏել»-ը սկսել է Beeline Blade բրենդավորված նոր սմարթֆոնի վաճառքը![]() 10 հունիսի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ընկերությունը մեկնարկել է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքը: Beeline Blade սմարթֆոնի արժեքն է 94.000 դրամ, այն կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Beeline Blade սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.2 տարբերակի հիման վրա: Հեռախոսը թողարկվել է 2010թ-ին: Այն ունի 3.2-միգապիքսել տեսախցիկ` տեսանկարահանման հնարավորությամբ: Աշխատում է GSM, 3G և HSDPA ցանցերում, չափերն են` 116x56.5x11.8մմ, քաշը` 130գր.: Սմարտֆոնի Էկրանի չափը 3,5 դյույմ է AMOLED տեխնոլոգիայի հիման վրա` 480x800պիկսել: Կապի հնարավորության համակարգերն են` WAP, GPRS, EDGE, WiFi, Bluetooth, 3G, GPS: Հեռախոսը նաև հնարվորություն ունի ձևափոխել 3G-ինտերնետ ազդանշանը WiFi ազդանշանի, որից կարող են օգտվել այլ սարքեր: Հեռախոսի ներքին հիշողությունն է 150Մբ, որը հնարավոր է Micro-SD հիշողության քարտերի միջոցով ավելացնել մինչև 32ԳԲ: Սմարթֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline Blade սմարթֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին` նոր արդիական և բազմաֆունկցիոնալ սմարտֆոնով: Համոզված եմ, որ նոր բջջային հեռախոսն, իր մատչելիության և հնարավորությունների շնորհիվ հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա: Մեր բաժանորդներն օգտագործելով նոր հեռախոսը կարող են լիովին վայելել կապի միասնական օպերատորի ծառայությունների որակը և զանզանությունը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |