Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կայցելի Հայաստան

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կժամանի Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեցին Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունից, հունիսի 12-15-ը շվեդական նախարարը այցով կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես նշեցին մամլո ծառայությունից, Կառլ Բիլդտի այցը ծրագրված էր դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն Լիբիայում ստեղծված իրադրության պատճառով այն հետաձգվել էր:

Հայաստանում Շվեդիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության, այդ թվում` իր հայաստանյան պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---