«Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի ընդլայնում է իր ծրագրերը10 հունիսի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Այս տարի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը կնդլայնի իր ծրագրերը: Կլինեն բազմաթիվ հետահայաց ցուցադրություններ, որի ընթացքում կինոսերները կծանոթանան ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնիեի աշխատանքների հետ: Իտալական դասական և ժամանակակից 5 ֆիլմեր կցուցադրվեն Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով, «Հայացք ներսից» ծրագրում ընդգրկված են Հայաստանի մասին պատմող օտարերկրյա ռեժիսորների նկարահանած ֆիլմերը: «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը կբացվի Օսկարի հավակնորդ Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» ֆիլմով: Այս տարի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |