Միրոսլավ Լայչակ. Աշնանը կմեկնարկեն մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Նալբանդյանը շնորհավորեց վԼայչակին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Լայչակի արժեքավոր դիվանագիտական փորձը կնպաստի Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը և Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացմանը: Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ կողմերը կարևորեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ: Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում Միրոսլավ Լայչակը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է այդ հարցով բանակցությունների մեկնարկը: Զրուցակիցները քննարկեցին նաև օրերս ԵՄ-ի կողմից հրապարակված ԵՀՔ Գործողությունների ծրագրի կիրառման զեկույցը և Եվրոպական Հարևանության քաղաքականության վերանայման մասին հայտարարությունը: Հանդիպանը անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ակնկալիքները հունիսի 25-ին նախատեսված գագաթաժողովից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |