«Հայֆոն» շարժումը հայ ազգային երգի քայլերթ արեց Երևանի փողոցներում

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին «Հայֆոն» ազգային երգի շարժումն անցկացրեց երգի քայլերթ: Քայլերթին մասնակցում էին շարժման անդամները և հայ երգի երկրպագուները:

Մասնակիցները Արամ Խաչատրյանի արձանի մոտից Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Աբովյան փողոց, որտեղից էլ բարձրացան դեպի Երիտասարդական մետրո:

Քայլերթի մասնակիցները շրջելով Երևանի կենտրն համայնքի փողոցներով երգեցին 20 ազգային-հայրենասիրական երգեր և «Մոսկվա» կինոթատրոնի ու Երիտասարդական մետրոյի մոտ պարեցին ազգային պարեր:

Շարժման անդամների կազմը ստեղծվել է «Միտք» վերլուծական կենտրոնի կողմից: «Հայֆոն» շարժման նպատակն է պահանջել հեռուստա և ռադիո ալիքներում հնչեցնել ազգային երաժշտություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---