Հայ շախմատիստները մասնակցում են Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված փառատոնին

Հայ շախմատիստները մասնակցում են Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված փառատոնին

PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը մասնակցում են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում սկսված խոշոր փառատոնին, որը նվիրված է Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին:

Արդեն ավարտվել է արագ շախմատի մրցաշարը, որտեղ խաղարկվել է 4 տուր: Գաբրիելյանը և Անդրիասյանը հավաքել են 7-ական միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը` հաղթողին զիջելով 0.5 միավորով: Մասնակցել են 87 շախմատիստներ: Հիմա մասնակիցները խաղում են դասական շախմատ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---