«Կիլիկիա» մարզական ավանում տեղի ունեցավ Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ միջազգային հուշամրցաշարը

«Կիլիկիա» մարզական ավանում տեղի ունեցավ Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ միջազգային հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - ՀՀ հավաքական թիմերի կենտրոնում` «Կիլիկիա» մարզական ավանում, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեցին Հայաստանից սամբո ըմբշամարտի Աշխարհի առաջին չեմպիոն, ԽՍՀՄ Սպորտի վաստակավոր վարպետ Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, նվիրված ԱՊՀ 20-ամյակին, մասնակցությամբ 17 տարին լրացած և բարձր տարիքի մարզիկների:

Մարզական այս միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարզիկներ:

Մրցումներում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և հավաստագրերով:

Հատուկ մրցանակների արժանացան 57, 62, և 68 կգ ք/կ հանդես եկող հաղթող մարզիկներից` Մալյան Գոռը, Կարապետյան Կոլյան և Վարդանյան Վաչիկը` ի հիշատակ այդ քաշերում երկար տարիներ հանդես եկած Հայաստանի, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների բազմակի մասնակիցներ, մրցանակակիրներ և հաղթողներ` Արտակ Գևորգյանի, Գառնիկ Հովհաննիսյանի և Անդրանի Ծատուրյանի:

Լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակով պարգևատրվեց 52 կգ. ք/կ հաղթող, 2010 թ. Աշխարհի պատանիների չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը, հաղորդում է սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---