Շահումյան-Գետաշենի նախկին բնակիչները պահանջում են մշտապես արծարծել Հյուսիսային Արցախի օկուպացիայի խնդիրը![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Հյուսիսային Արցախի օկուպացիայի խնդիրը չի կարելի անուշադրության մատնել: Այդ մասին հայտարարել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության ղեկավար Էդիկ Բալայանը Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 19-ամյակին նվիրված մամլո ասուլիսում: «Մենք բազմիցս ենք կոչ արել ԵԱՀԿ ՄԽ-ին, որպեսզի նրանք դիտարկման խումբ գործուղեն Հյուսիսային Արցախ, որտեղ ադրբեջանական իշխանությունները բնակեցման ակտիվ քաղաքականություն են վարում»,-ասել է Բալայանը՝ հավելելով, որ նրանց խնդրանքն այդպես էլ դրական պատասխան չստացավ: Ինչպես նշել է միության ղեկավարը, Հյուսիսային Արցախի նախկին բնակիչները դժգոհ են նրանից, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակողմանի մոտեցում է ցուցաբերում այդ հարցում և կատարում է միայն ադրբեջանական կողմի պահանջները: Բալայանն ընդգծել է, որ Հյուսիսային Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Նա համոզված է, որ քանի դեռ արցախյան կողմը չի մասնակցում բանակցություններին, Հյուսիսային Արցախի հարցը չի բարձրացվի բանակցություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |