Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել են ջերմ ու գործընկերային հարաբերություններ![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հաճախակի դարձած հայ-ամերիկյան փոխայցելությունները, քննարկվող հարցերի լայն շրջանակը եւ բովանդակությունը վկայում են երկու պետությունների միջեւ ձեւավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունների մասին: Էդվարդ Նալբանդյանն ու Թոմաս Մելիան անդրադարձան ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին եւ հետագա քայլերին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |