Ստեղծվել է Ցեղասպանության պահանջատիրության հատուկ իրավաբանական հանձնաժողով![]() 13 հունիսի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարում է Հայոց ցեղասպանության պահանջատիրության հատուկ իրավաբանական հանձնաժողովի ստեղծման մասին: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ, հանձնաժողովի նպատակն Արևմտյան Հայաստանի հանդեպ բնիկ հայ ժողովրդի իրավունքները պահպանելն ու վերականգնելն է: Հատուկ հանձնախումբը նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության իրավաբանական ու դատավարական խնդիրը բարձրացնել ազգային ու միջազգային ատյաններում: Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչությունը բնաջնջվել է, ենթարկվել է բռնագաղթի, յուրացվել են հայերի հողերը, տարածքներն ու բնական պաշարները: «Հայերը զրկվել են սեփականության իրավունքից, ոչնչացվել է նրանց հոգևոր ու մշակութային ժառանգությունը: Մերժվում է Արևմտյան Հայաստանի հայերի գոյությունը, ուրացվում է Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ: «Հատուկ հանձնաժողովի ստեղծումը նպատակ ունի իրավաբանորեն ձեւակերպել եւ քրեորեն հաստատել Հայոց ցեղասպանության փաստը, որը պատմական եւ իրավական անհրաժեշտություն է եւ նպատակ ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայ ժողովրդի իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |