Ո՞ւմ հրահրմամբ է Բաքուն համարձակվել Հայաստանին սպառնալ «պետականության կորստով»![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանում որոշել են չսահմանափակվել միայն Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պատերազմ սկսելու սպառնալիքներով: Արցախում այսօր-վաղը սկսվող պատերազմի մասին արդեն ձանձրացրած հայտարարություններին ավելացել են անմիջականորեն Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքները. Երևանին սպառնում են «մղձավանջային հետևանքներով», «պետականության կորստով» և ընդհանուր առմամբ «ինքնին Հայաստանի կորստով»: Համապատասխանաբար, շեղումը մեկընդմիշտ ընտրված և ավանդաբար օժանդակվող ուղենիշից երկու հիմնական հարց է առաջացնում` ո՞վ է Ադրբեջանին թույլ տվել հանդես գալ նման հայտարարություններով և ինչի՞ համար է Ադրբեջանը նման հայտարարություններ կատարում: Միամտություն կլիներ կարծել, թե ադրբեջանական իշխանություններն այս կամ այն հայտարարություններով հանդես են գալիս առանց աշխարհիս ուժեղագույնների թույլտվության: Սակայն նույնքան միամտություն կլիներ ենթադրել, որ ներկայիս դրության մեջ, երբ ղարաբաղյան հարցում այսպես, թե այնպես շահագրգռված կողմերն անհամբերությամբ սպասում են հունիսի 25-ին Կազանում կայանալիք նախագահների հանդիպմանը, նույն գերտերությունները Ադրբեջանին առանց հիմնավոր պատճառների թույլ կտային լրջորեն սպառնալ Հայաստանին: Հենց հակամարտության շուտափույթ կարգավորումը պահանջող տերություններին բոլորովին պետք չէ լարվածության ուժեղացում: Ամենայն հավանականությամբ, Բաքվի կողմից ցուցադրական, այո, հենց ցուցադրական սպառնալիքների համար պատճառ է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի իսկապես մոտեցող լուծումը, իսկ դրա հետ մեկտեղ` ադրբեջանական ժողովրդի հնարավոր արձագանքն այդ լուծմանը, որի հետևանքով Ադրբեջանի ղեկավարությունը կարող է զրկվել այդ իշխանությունից: Հաշվի առնելով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կողմերի «դիրքերի ինչ-որ մերձեցման» մասին վերջին հայտարարությունները` չի բացառվում, որ Կազանում, այնուամենայնիվ, ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Համապատասխանաբար, ադրբեջանական իշխանությունները պետք է գոնե ինչ-որ կերպ արդարանան իրենց ժողովրդի առջև, որին այդքան երկար ժամանակ սնուցել են պատերազմ սկսելու խոստումներով: Եվ բնական է, որ Ադրբեջանի իշխանությունները, չբացահայտելով փաստաթղթի մանրամասները, կփորձեն համոզել իրենց ժողովրդին, որ «Հայաստանը, վախենալով սպառնալիքներից, ստիպված ստորագրել է փաստաթուղթը», իսկ հետո` ինչ լինում է, թող լինի: Ելնելով այն բանից, որ Հայաստանում ոչ մի նյարդային հայտարարություններ չեն դիտվում Կազանի հանդիպման նախաշեմին, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերն այն մասին, որ այժմ մշակվող փաստաթուղթը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին, հերթական հոխորտանքն է, ինչպես և Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքները: Իսկ Ադրբեջանի ժողովուրդն արդեն ժամանակն է, որպեսզի նոր նախագահ փնտրի: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |