Շվեդիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ Բաքվում նշել է, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի փոխզիջում: Այդ մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը: Ըստ Բիլդտի, հակամարտության գոտում լարվածության մեղմացման և վստահության ամրապնդման համար պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն և հենց դրա մասին է նա խոսել Բաքու այցելության ժամանակ: «Փոխզիջման հնարավոր կլինի հասնել կողմերի միջև ընթացող բանակցություններում»,-ասել է Բիլդտը: Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է նաև, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով է, որ կողմերին կհաջողվի խաղաղ համաձայնության գալ մոտ ապագայում: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |