Orange-ի խանութներում սկսվել է աքսեսուարների նոր հավաքածուի վաճառքը![]() ![]() PanARMENIAN.Net - Orange Care ծառայության շրջանակներում Orange-ը հարստացրել է հեռախոսների և նոթբուքերի համար նախատեսված աքսեսուարների հավաքածուն: Այս մասին տեղեկացնում են Orange-ի մամլո ծառայությունից։ Այսուհետ Orange-ի 78 խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն հեռահաղորդակցության ծառայություններ, հեռախոսներ և նոթբուքեր, այլ նաև աքսեսուարների ամբողջական շարք` հեռախոսների և նոթբուքերի պայուսակներ ու պատյաններ, լիցքավորման լարեր, Bluetooth սարքեր ու տվյալների պահպանման քարտեր, ուժեղացուցիչներ և ականջակալեր, մկնիկներ, վեբկամներ, ինչպես նաև հատուկ աքսեսուարներ հեռախոսները մեքենայում կամ ջրում օգտագործելու համար: «Orange Care ծառայության շրջանակում մենք բացի արդեն ընդունված մեկ տարվա երաշխիքից առաջարկում ենք հավելյալ ծառայություններ՝ սմարթֆոնների օգտագործման դասընթացներ, հեռախոսից հեռախոս ինֆորմացիայի փոխանցում և այլն: Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդը Orange-ի խանութում գտնի այն ամենը, ինչ անհրաժեշտ է հեռախոսի կամ նոթբուքի հարմարավետ օգտագործման համար: Այդ պատճառով Orange Care ծառայությանն ավելացնում ենք նոր ուղղություն` աքսեսուարներ: Նոր ամառային հավաքածուն հատկապես հետաքրքիր է իր նորաոճ մոդելներով ու հնարամիտ լուծումներով և էականորեն կփոխի հարմարավետության մասին պատկերացումները», ասաց Orange Armenia-ի վաճառքների գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը: Orange աքսեսուարների նոր հավաքածուի մեջ ներառված են cellular line, case-mate, GOLLA, TREXTA և այլ հայտնի ապրանքանիշերի աքսեսուարներ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |