Բակո Սահակյան. Հրադադարի խախտումները չեն կարող փոխել ԼՂ և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը![]() 14 հունիսի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բավական կայուն ռազմաքաղաքական հավասարակշռություն կա, որն էլ կայունության առանցքային բաղկացուցիչներից մեկն է ինչպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ Հարավային Կովկասում»,- հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը«Վոյեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում: Անդրադառնալով իրադրությանը սահմանին` Սահակյանը նշել է, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: «Վերջին ժամանակներս խախտումները հաճախացել են: Սակայն դրանք չեն կարող փոխել առկա հավասարակշռությունը կամ էլ կոտրել մեր ժողովրդի ու բանակի ոգին: Թեև հարկ է խոստովանել, որ նման գործողություններով Ադրբեջանն առավել ուժեղացնում է իր հանդեպ անվստահությունն ու հարվածում խաղաղ գործընթացին»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը: Ընդ որում, Բակո Սահակյանը նշել է, որ ղարաբաղյան կողմը պարբերաբար հանդես է գալիս փոխվստահության ամրապնդման միջոցների իրականացման տարբեր առաջարկներով: «Օրինակ` մենք առաջարկեցինք դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Սակայն ադրբեջանական կողմն ընդվզում է մեր ցանկացած առաջարկի դեմ, որքան էլ որ այն կառուցողական լինի»,- նկատել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |