Արցախի նախագահ. Հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռանկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կողմը երբեք չի բացառում մարտական գործողությունների վերսկսման սցենարը, հատկապես Ադրբեջանի ահագնացող ռազմաշունչ հռետորաբանության ու հակահայկական քարոզչության ֆոնի վրա: Այդ մասին «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Սակայն, լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն իրոք փոքր է: Պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով և հազիվ թե միջազգային հանրությունը, մասնավորապես միջնորդ երկրները, շահագրգռված լինեն նրանում, որ այնպիսի կարևոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, լինի անկանխատեսելի ու անկայուն»,-ասել է Բակո Սահակյանը: Արցախի նախագահը հայտարարեց նաև, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի մարտունակության բարձր մակարդակ և Արցախի զինված ուժերն ի վիճակի են դիմակայել Ադրբեջանի հնարավոր ագրեսիային: «Այնուամենայնիվ, հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռնկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը: Վերապրելով պատերազմը, մենք ավելի ենք գնահատում խաղաղությունը»,-ասել է Արցախի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |