Առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անիրական է, հայտնել է Բակո Սահակյանը

Առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անիրական է, հայտնել է Բակո Սահակյանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ամենակարևոր ձեռքբերումը խաղաղության պահպանումն է: Այդ մասին«Վոյեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի և վերջնական, համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը` Արցախի Հանրապետության` որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ: Սահակյանի խոսքով, առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անիրական է:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք ուղղակի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ և քննարկել ցանկացած հարց, ինչի մասին մշտապես հայտարարում ենք: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը միայն ժամանակի խնդիր է»,- ասել է Բակո Սահակյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ստեփանակերտի ու Երևանի միջև տարաձայնություններ կան բանակցությունների մարտավարության հարցում, Բակո Սահակյանը նշել է, որ կողմերը լուրջ տարաձայնություններ չունեն, հատկապես եթե հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում նույնպես չլուծված հարցեր կան:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---