Արցախի Հանրապետությունը կշարունակի պայքարը միջազգային ճանաչման համար

PanARMENIAN.Net - Կոսովոյի ճանաչումը նոր էջ բացեց ժողովրդների ինքնորոշման իրավունքի իրականացման պատմության մեջ: Այդ մասին «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նրա, առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում նախկին ինքնավարությունը միջազգային ճանաչում ստացավ առանց նախկին մետրոպոլիայի համաձայնության:

Ըստ Սահակյանի, Ադրբեջանը պետք է անսա պատմական գործընթացների անդառնալիության տրամաբանությանն ու իրոք կառուցողական դիրքորոշում զբաղեցնի բանակցություններում, նայի դեպի ապագան, ոչ թե տանջի իր ժողովրդին անցյալի անուրջներով: «Մենք կպայքարենք միջազգային ճանաչման հասնելու համար անկախ նրանից, թե ճանաչված են մյուս չճանաչված պետությունները թե ոչ: Եթե առկա նախադեպերը դրական դեր կկատարեն այդ գործում, մենք դա միայն կողջունենք»,-ասել է Բակո Սահակյանը:

Արցախի Հանրապետություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---