ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ ռազմագերիներին![]() 14 հունիսի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են 3 հայ ռազմագերիներին և մեկ ընտանիքի 5 քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է Day.az-ը, ԿԽՄԿ ներկայացուցիչները ռազմագերիներին են փոխանցել իրենց ընտանիքների նամակները: Ռազմագերիներն իրենց հերթին իրենց ընտանիքներին բանավոր հաղորդագրություններ են ուղարկել, իսկ ընտանիքի անդամները` նամակներ: Ներկայումս Ադրբեջանում երեք հայ ռազմագերիներ և մեկ ընտանիքի 5 քաղաքացիական անձինք են գտնվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |