Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Միշել Բահմանն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում![]() 14 հունիսի 2011 - 21:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Միշել Բահմանը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ նախագահի պաշտոնում: Իր որոշման մասին Բահմանը հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների վերաբերյալ առաջին քննարկումների ժամանակ, որոնք կայացան Նյու Հեմփշիր նահանգում: Բահմանն առայժմ միակ կինն է, որը 2012 թվականին Սպիտակ տան համար պայքարելու մտադրություն է հայտնել: Հանրապետական կուսակցության առաջին նախնական ընտրությունները կկայանան 2012 թվականի փետրվարից ոչ շուտ: Իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի նոյեմբերին: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Բարաք Օբաման արդեն պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |