15 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ, ԱՍՎՈՒՄ Է ԿՀՎ-ի ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ20 դեկտեմբերի 2000 - 17:31 AMT PanARMENIAN.Net - 20.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«2015 թվականին չլուծված հակամարտությունների, թույլ տնտեսության եւ Ռուսաստանի միջամտության պատճառով Հարավային Կովկասը շարունակելու է մնալ անկայունության գոտի»: Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության /ԿՀՎ/ տնօրենի պատվերով Ազգային Հետախուզական Խորհրդի կողմից անցկացրած «Համընդհանուր միտումներ- 2015» հետազոտության մեջ: Հետազոտության մեջ նշվում է, որ մինչեւ 2015 թվականը «Վրաստանը էներգակիրների տարանցման շնորհիվ հնարավոր է հասնի որոշակի քաղաքական եւ տնտեսական կայունության, սակայն այս պետությունը շարունակելու է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»: «2015 թվականին Հայաստանը կշարունակի մնալ մեկուսացման մեջ եւ կպահպանի իր ռուսամետ եւ իրանամետ կողմնորոշումները», - ասվում է հետազոտության մեջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա «Համընդհանուր միտումներ-2015»-ի հեղինակների կանխատեսումներով, էներգետիկ հատվածի զարգացումը չի նպաստի այս երկրի քաղաքացիների բարեկեցության աճին: «15 տարի անց կաշառակերությունը շարունակելու է գերիշխել ադրբեջանական հասարակության մեջ», - ասվում է հետազոտության մեջ: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |