«ԱրմենՏել»-ն աջակցում է «Ռուս գրականություն և մշակույթ» էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի տպագրմանը![]() 15 հունիսի 2011 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ը հայտարարում է «Ռուս գրականություն և մշակույթ» էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի տպագրման ծրագրին աջակցելու մասին: Ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույցն անվճար կտրամադրվի Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ինտերակտիվ ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջինը ներառում է նյութեր ռուս գրականությունից, սկսած 19-րդ դարից մինչ օրս, իսկ երկրորդը` մշակութայինը, ներառում է Ռուսաստանի մշակութային զարգացման պատմությունը` հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը: «Հայալեզու դպրոցներում կրթության մակարդակի բարձրացման աջակցումը «Beeline հանուն պայծառ ապագայի» մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարևորագույն մասն է: Հայալեզու գրականության հետ մեկտեղ կարևոր են նաև օտար լեզուների և արտասահմանյան մշակույթի մասին գիտելիքները, որոնք ստանալու համար օգտակար են այսպիսի ժամանակակից ինտերակտիվ ինքնուսույցները: Այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ շնորհիվ նման դասագրքերի աշակերտները և ուսանողները, հիմնական առարկաների հետ մեկտեղ, հնարավորություն կունենան ուսումնասիրել լրացուցիչ նյութեր»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 2010թ-ի սկզբին որոշ քաղաքային և գյուղական կրթական հաստատություններ ստացել էին ռուսաց լեզվի ինտերակտիվ ինքնուսույցներ: Երկու ծրագրերն էլ իրականացվում է «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կողմից` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |