«Աշխարհն առանց սովի» կարգախոսով երթը տեղի կունենա հունիսի 17-ին Երևանում15 հունիսի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը աշխարհի 70 երկրներում սկսում է համաշխարհային արշավ` Աշխարհն առանց սովի (GROW արշավ) կարգախոսով, որի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում: Ինչպես հաղորդել են երթի կազմակերպիչները, ակցիան կմեկնարկի հունիսի 17-ին` ժամը 9:00-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շենքի մուտքի մոտ, իսկ ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կսկսվի ստորագրահավաք ակցիան, որի նպատակն է «քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնել երկրում որոշումներ կայացնողներին»: Աղբյուրի համաձայն, արշավի կազմակերպիչները հանդես կգան տեղական արտադրության ընդլայնման օգտին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |