Միրոսլավ Լայչակ. Եվրամիությունը պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին Եվրախորհրդարանում լսումների ժամանակ հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ ԵՄ-ն ուղղակիորեն ներգրավված չէ: «Սակայն միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ ներկա փուլում դա դժվար է անել, ուստի կաջակցենք ղարաբաղյան հակամարտության միջնորդներին նրանց գործունեության հարցում»,- Լայչակը: Ընդ որում, նա նկատել է, որ ԵՄ-ը շատ մեծ փորձ ունի հակամարտությունների լուծման գործում, ուստի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ կազմակերպությանը զգալի կլինի: Այս համատեքստում նա նկատել է, որ ԵՄ-ից այդ դերը կարող է կատարել տարածաշրջանում իր նշանակմանը սպասող ԵՄ նոր ներկայացուցիչը: «Հակամարտությունը պետք է միայն խաղաղ ճանապարհով լուծվի, ԵՄ-ն իր հերթին իր աջակցությունը կցուցաբերի հետհակամարտական տարածքների վերականգնման և կողմերի միջև վստահության կառուցման և պահպանման գործում»,- գտնում է Լայչակը` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն ազդում է այդ թվում ԵՄ վրա, այնպես որ այդ խնդիրը վերաբերում է նաև Եվրամիությանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |