Մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են «Պարենք հայերեն» բաց պարային դասընթաց Երևանի համայնքներում![]() 16 հունիսի 2011 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Երևանի ՀԱԹ-ի Զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքում՝ բեմահարթակի մոտ, անցկացվելու է «Պարենք հայերեն» բաց պարային դասընթաց-միջոցառումը, որին մասնակցելու են «Կարին» համույթի հիմնական և սիրողական խմբերի անդամները: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կախված մասնակիցների ակտիվությունից, հետագայում նման միջոցառում կկազմակերպվի նաև մայրաքաղաքի բոլոր համայնքներում, այնուհետև նաև մարզերում: Միջոցառման առաջին վայրը Մալաթիա-Սեբաստիան է, որի թաղապետարանը կտրամադրի ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկան: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |