Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ ոքի![]() 16 հունիսի 2011 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Հանքավանի մարզաբազայում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև նախատեսված երկու ընկերական հանդիպումներից առաջինը: Երկրորդ տարին անընդմեջ երկու երկրների հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում և այդ ընթացքում անցկացնում ընկերական հանդիպումներ: 2010թ-ին Հայաստանի հյուրն էր Վրաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին, որի հետ հանդիպումներում գրանցվել էր միևնույն 0:0 հաշիվը: Այս անգամ էլ թիմերը չկարողացան բացել հաշիվը, չնայած որ և դաշտի տերերը և հյուրերը հաղթանակ տանելու բազմաթիվ հնարավորություններ ունեին: Հանդիպմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և մարզիչ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը: Հունիսի 17-ին ժամը 12:00 Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականները կանցկացնեն երկրորդ ընկերական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |