Սերգեյ Մովսիսյան-Դավիթ Նավարա դիմակայությունում հաշիվը դեռևս հավասար է

Սերգեյ Մովսիսյան-Դավիթ Նավարա դիմակայությունում հաշիվը դեռևս հավասար է

PanARMENIAN.Net - Պրահայում ընթացող շախմատային փառատոնի շրջանակներում իրենց հանդիպումները շարունակում են հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան Չեխիայից:

Գրոսմայստերներն արդեն նախատեսված 6 պարտիաներից հանդես են եկել 3-ում: Առայժմ հաշիվը հավասար է` 1.5:1.5: Հունիսի 16-ին շախմատիստները հանգստանում են և շարունակելու են իրենց խաղերը հունիսի 17-ին:

Շախմատիստների հանդիպումներն ավարտվելու են հունիսի 19-ին: Շախմատային փառատոնի հատուկ հյուրն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---