Այվազովսկու պատահաբար հայտնաբերված նկարը Շվեդիայում վաճառվել է 1.2 մլն դոլարով

Այվազովսկու պատահաբար հայտնաբերված նկարը Շվեդիայում վաճառվել է 1.2 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Ճակատամարտ Բոմարսունդի համար» կտավը հունիսի 14-ին վաճառվել է շվեդական Ուպսալա քաղաքում 1.2 մլն ամերիկյան դոլարով (7.6 մլն շվեդական կրոն):

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում կատարելով տեղական «Ուպսալա նյուա տինդինգ» թերթին, կտավը Այվազովսկին վրցնել է 1858թ-ին: Նկարը Ստոկհոլմի «Մետրոպոլ» աճուրդի կենտրոն է բերել Շվեդիայի ոմն մի բնակիչ: Կտավը միանգամայն պատահաբար հայտնաբերվել է այլ իրերի հետ մեկ տուփում:

Նկարի տերը նույնիսկ չէր էլ կասկածում, որ կտավն այդքան մեծ արժեք է իրենից ներկայացնում: Կտավը ուսումնասիրած մասնագետ Կնուտ Կնուտսոնը թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս իրադարձությունը ամենամեծն է իր կյանքում վերջին 30 տարիների ընթացքում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---