Միջազգային փորձագետները ողջունել են հակամենաշնորհային օրենսդրության բարելավման ուղղությամբ Հայաստանի աշխատանքը16 հունիսի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մասնակցել է Դուշանբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, նա հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներին ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի նախագահը անդրադարձել է գերիշխող դիրք ունեցող և չարաշահումներ թույլ տված տնտեսվարողների հանդեպ կիրառվող մեթոդների փոփոխություններին: Ինչպես հայտնի է, այս կամ այն տնտեսվարողի գերիշխող դիրքի որոշման իրավասությունը օրենքով վերապահված է Հանձնաժողովին, որն էլ վարում էր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանը (ռեեստր): ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ողջունել են օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը`նշելով, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, իսկ Ղազախստանի մրցակցային պաշտպանության ծառայության ղեկավար Մ. Եսենբաևը հատուկ ընգծել է, որ Հայաստանի օրենսդրության մեջ կատարված այս փոփոխությունը ուսանելի է նաև իրենց համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |