Հայաստանում զգալիորեն նվազել է դեռահասների հանցագործությունների քանակը![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում դեռահասների հանցավորության մակարդակը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 15.9%-ով իջել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ոստիկանության քրեական հետախուզության Գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, 2011 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում դեռահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կազմում է 169: «2010 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 200»,- ասել է նա: Դուրյանը հաղորդել է նաև, որ այդ ժամանակահատվածում զգալիորեն նվազել է նաև կրկնակի հանցագործությունների թիվը, ինչը, նրա խոսքով, կապված է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, որոնք իրականացվում են համապատասխան կառուցվածքների կողմից: Նա ընդգծել է, որ դեռահասների հանցագործությունների կանխման նպատակով դաստիարակչական աշխատանքներ պետք է իրականացվեն ընտանիքներում, դպրոցներում և հասարակական կազմակերպություններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |