Երևանում քննարկեցին թրաֆիկինգի դեմ պայքարը16 հունիսի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացավ Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը։ Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհուրդը քննարկեց Եվրոպայի խորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկման գնահատման հարցաշարի լրացման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը: Նիստում քննարկվեցին նաև թրաֆիկինգից տուժած անձանց նույնացման, ինչպես նաև թրաֆիկինգի դեմ պայքարի բոլոր թեժ գծերի միասնականացման, դրանց շուրջօրյա գործունեության ապահովման հարցերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |