Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների խորհրդարանականները փաստաթուղթ են ընդունել երեխաների պաշտպանության մասին![]() 16 հունիսի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների խորհրդարանականները, որոնք հունիսի 14-ից 16-ը մասնակցում էին երեխաների իրավունքների հարցերով Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովին, հունիսի 16-ին ընդունեցին եզրափակիչ փաստաթուղթ` պարտավորություն ստանձնելով արագացնել ջանքերը խոցելի երեխաների զարգացման և պաշտպանության հարցում: Եզրափակիչ փաստաթղթում ներառվել են համաժողովի ժամանակ քննարկված մի շարք հարցեր, մասնավորապես երեխայի զարգացումը վաղ տարիքում, երեխաների հանդեպ բռնությունը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական դաշտի ապահովումը: Պայմանավորվածության համաձայն, մասնակիցները պարտավորվում են երեխաների իրավունքները պաշտպանող խորհրդարանական մեխանիզմներ մշակել և ամրապնդել, վերացնել երեխաների հանդեպ բռնության ռիսկերը, ակտիվացնել խորհրդարանի մասնակցությունը երեխաների պաշտպանության հարցում: Տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպվել էր Միջխորհրդարանական միության և UNICEF-ի կողմից, մասնակցում էին ավելի քան 40 պատվիրակներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |