Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստում է Կովկասի մահմեդականների ղեկավարի այցը Հայաստան![]() 17 հունիսի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստում է Կովկասի մահմեդականների ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Հայաստան: Այդ մասին հայտնել է ՌՈՒԵ Եկեղեցու և հանրության փոխհարաբերությունների բաժնի կրոնների աշխարհագրության կենտրոնի տնօրեն Ռոման Սիլանտյևը: Այժմ մենք ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստն ենք նախապատրաստում, որը կկայանա նոյեմբերի 28-ին Երևանում: Դա շեյխի պատմական այցը կլինի Հայաստան, ինչպես ժամանակին Բաքու էր մեկնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն»,- նշել է նա: Սիլանտյևն ավելացրել է, որ ՌՈՒԵ-ում գտնում են, որ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի միջև փոխայցելությունները թույլ կտան նոր փուլ ստեղծել ղարաբաղյան կարգավորման գործում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |