Boodles Challenge-ի եզրափակչում Դավիթ Նալբանդյանը կխաղա Դավիթ Ֆերերի հետ

Boodles Challenge-ի եզրափակչում Դավիթ Նալբանդյանը կխաղա Դավիթ Ֆերերի հետ

PanARMENIAN.Net - Որոշվել է Դավիթ Նալբանդյանի մրցակիցը Լոնդոնի Boodles Challenge-ի մրցաշարում: Արգենտինահայ թենիսիստը կխաղա աշխարհի վեցերորդ ռակետ իսպանացի Դավիթ Ֆերերի հետ: Պաշտոնական խաղերում թենիսիստները հանդիպել են 12 անգամ, Նալբանդյանն առջևում է 7:5 հաշվով:

Այս մրցաշարում Նալբանդյանը երեք հաղթանակ է տարել՝ Վիկտոր Տրոիցկու (Սերբիա), Գաել Մոնֆիսի (Ֆրանսիա) և Ռիչարդ Գասկետի (Ֆրանսիա) նկատմամբ:

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 18-ին: Իսկ արդեն հունիսի 20-ին Նալբանդյանը կմեկնարկի Ուիմբլդոնում, որտեղ նրա առաջին մրցակիցը կլինի Ջուլիան Ռայսթերը (Գերմանիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---