Հայաստանի և Իրանի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները![]() PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաև՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |