ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-2003» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ 8 մայիսի 2003 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է «Ոսկեգործություն-2003» 6-րդ Միջազգային ոսկերչական ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի, Կանադայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ավելի քան 60 կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի արտադրանքը: Միջոցառման կազմակերպիչների` Հայաստանի Ոսկերիչների եւ ադամանդագործների ասոցիացիայի կարծիքով ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հաստատել գործարար կապեր, գործարքներ կնքել առեւտրային կազմակերպությունների հետ, գտնել արտադրանքի սպառման նոր շուկաներ: «Մեր վերջնական նապատակն է անել այնպես, որ Հայաստանը դառնա ոսկեգործության ոլորտում գործարքների կնքման վայրերից մեկը»,- նշել է Ասոցիացիայի մամլո քարտուղար Վլադիմիր Կիրակոսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |