Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը նիստ է անցկացրել առանց հայկական պատվիրակության մասնակցության![]() 20 հունիսի 2011 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առամային նստաշրջանի առաջին աշխատանքային օրը կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նիստը: Հայկական պատվիրակությունը չի մասնակցել ենթահանձնաժողովի նիստին, հայտարարելով, որ նրա դիրքորոշումն այս ենթահանձնաժողովի ստեղծման հարցում անփոփոխ է մնում: Ինչպես հաղորդում է Trend-ը, ենթահանձնաժողովն աշխատանքը սկսել է ադրբեջանական պատվիրակության, ինչպես նաև ԵԽԽՎ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակությունը մտադիր չէ մասնակցել գործընթացին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և նոր լարվածությամբ: ԵԽԽՎ բյուրոյի նիստում հունվարի 28-ին իսպանացի պատգամավոր Խորդի Քսուքլա ի Կոստան ընտրվել է Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նոր նախագահ: Ենթահանձնաժողովւ երկարատև դադարից հետո սկսել է կրկին գործել ԵԽԽՎ նախագահի` թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |