Կարելիայում Տու-134 ինքնաթիռի վթարի արդյունքում մահացել է 44 մարդ![]() 21 հունիսի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Տու-134 ինքնաթիռի Մոսկվա-Պետրոզավոդսկ չվերթի ժամանակ տեղի ունեցած աղետի հետևանքով Կարելիայում մահացել է 44 մարդ: Ւնչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է երկուշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 22:30-ին և կոշտ վայրէջք կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: «Ճշտված տվյալների համաձայն ինքնաթիռում գտնվել են 52 մարդ, 44-ը մահացել են, 8-ը` տուժել»,- հաղորդել է ՌԴ ԱԻՆ վարչության ներկայացուցիչը: Հարուցվել է քրեական գործ Տու-134 ինքնաթիռի կոշտ վայրէջքի փաստով: Դիտարկվում են երկու վարկածներ, այդ թվում` մարդկային գործոնը: Բժիշկները Մոսկվայի հիվանդանոցներ են տեղափոխում 8 տուժածներից 6-ին, երեքշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի օգնական Սոֆիա Մալյավինան: Վիրավորներին տարհանելու համար Պետրոզավոդսկ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76-ը շարժական բժշկական մոդուլներով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |