Հայաստանի խորհրդարանը քննարկել է հարկերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները![]() 21 հունիսի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն երեքշաբթի իր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում որպես հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ օրինագծի ընդունումը բխում է երկրում գործարար մթնոլորտը բարելավելու կառավարության նպատակներից: «Բացի այս, նախատեսված փոփոխությունները կնպաստեն թափանցիկության ապահովմանը հարկերի վճարման էլեկտրոնային գործընթացում»,-ասել է Գաբրիելյանը: Պատասխանելով ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հարցին՝ նախարարն ասել է, որ օրինագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի մեկից: Օրինագծով նախատեսվում է, որ 58 մլն դրամից ավելի շրջանառությամբ ձեռնարկությունները պետք է հարկային հաշվետվություն ներկայացնեն էլեկտրոնային տեսքով, իսկ ավելի քիչ շրջանառությամբ ձեռնարկությունները կարող են հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային կարգով, կամ ավանդական տարբերակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |