2011թ. ապրիլին խոշոր հարկ վճարողները 13,8 տոկոսով ավելացրել են ներմուծման ծավալները![]() 21 հունիսի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 13.8 %–ով և կազմել 75.1 մլրդ դրամ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշներում», որը հաստատվել է համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Ներմուծման ծավալները աճել են 158 կազմակերպությունների մոտ շուրջ 25.3 մլրդ դրամով և նվազել` 150-ի մոտ համապատասխանաբար 16.3 մլրդ դրամով: Արտահանման ծավալները 2011թ.-ի ապրիլին կազմել են 28.9 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 24.2 մլրդ դրամի փոխարեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |