Դավիթ Նալբանդյանը Ուիմբլդոնի առաջին խաղում հաղթել է Ջուլիան Ռայսթերին 7:5, 6:2, 6:3 հաշվով![]() 22 հունիսի 2011 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Դավիթ Նալբանդյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել Ուիմբլդոնում: Նրա մրցակիցն էր գերմանացի թենիսիստ Ջուլիան Ռայսթերը: Չնայած նրան, որ Ռայսթերն առաջին սեթի սկզբում իրեն ավելի վստահ էր զգում, քան Նալբանդյանը, նա չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Նալբանդյանը կարողացավ կենտրոնանալ ու նախաձեռնությունն իր ձեռքն առնել և արդյունքում հաղթեց առաջին սեթում 7:5 հաշվով: Երկրորդ սեթում Նալբանդյանը շանս չթողեց մրցակցին, նա հիանալի օգտագործեց իր փոխանցումներն ու հաղթեց 6:2 հաշվով: Վերջին՝ երրորդ սեթում Նալբանդյանը ևս հաղթեց 6:3 հաշվով, հանդիպումն ընդհանուր առմամբ տևեց 1 ժամ 46 րոպե: Ուիմբլդոնյան իր հաջորդ հանդիպումը Նալբանդյանը կանցկացնի հունիսի 23-ին Անդրեաս Հայդեր-Մաուերի հետ (Ավստրիա): Մինչ այդ թենիսիստները երբեք չեն հանդիպել պաշտոնական խաղերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |