Թուրքագետ. ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հնարավորությունը մեծ չէ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացված բանաձևը Թուրքիայի կողմից բռնագրավված եկեղեցիները վերադարձնելու մասին ընդունվելու մեծ շանսեր ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, այդ բանաձևը ոչ թե Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձ է, այլ այդ երկրում քրիստոնյաների իրավունքները պաշտպանելու հնարավորություն: Ինչպես նշել է փորձագետը, բանաձևի ընդունման համար ԱՄՆ հայկական, հունական և ասորական լոբբիները միավորել են ջանքերը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 304 բանաձևին, ապա Մելքոնյանը հիշեցրել է, որ վերջին 11 տարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 4 անգամ քննարկել է բանաձևը, սակայն այն այդպես էլ չքննարկվեց Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստում: «Ուստի ես գտնում եմ, որ բանաձևի ընդունումը քիչ հավանական է: Այդ բանաձևի շանսերը մեծ չեն»,-ասել է Մելքոնյանը: Հունիսի 15-ին կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ միասին ներկայացրել է 306 բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային դադարեցնել խտրականությունը քրիստոնյա բնակչության հանդեպ: Բանաձևին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Այդ բանաձևի հետ մեկտեղ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 304 բանաձևը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |