Լիլիթ Մկրտչյանը Պակշում միջազգային առաջնության 5 տուրերից հետո նահանջել է՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը

Լիլիթ Մկրտչյանը Պակշում միջազգային առաջնության 5 տուրերից հետո նահանջել է՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Հունգարական Պակշ քաղաքում ընթացող և Դյորդ Մարքսին նվիրված շախմատի միջազգային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի համար: Նա սպիտակ խաղաքարերով զիջեց Ալինա Կաշլինսկայային (Ռուսաստան):

Այս տուրից հետո Մկրտչյանը 3 միավոր ունի և նահանջել է 2-րդ տեղը, առաջատարը Կաշլինսկայան է 3,5 միավորով: Հունիսի 22-ին շախմատիստուհիները կհանգստանան, և 6-րդ տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Իլդիկո Մադլը (Հունգարիա), որն իր հաշվին 2 միավոր ունի և 5-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---