ՀՀ նախագահ: ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը օգտակար որոշում չի կարող կայացնել

ՀՀ նախագահ: ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը օգտակար որոշում չի կարող կայացնել

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը չի կարող որեւէ օգտակար որոշում կայացնել եւ չունի դրա համար համապատասխան մանդատ: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Միևնույն ժամանակ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ինքը չի տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբից ավելի կոմպետենտ ձևաչափ Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվելու համար:

Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար բացարձակ անհասկանալի է, թե ի՞նչ ակնկալիք ունի ԵԽԽՎ–ն Ղարաբաղի հարցով հանձնաժողովից` նշելով, որ այդ ենթահանձնաժողովի աշխատանքը առանց Հայաստանի մասնակցության անհանարին է:

Ստրասբուրգում հունիսի 20-ին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առամային նստաշրջանի առաջին աշխատանքային օրը կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նիստը: Հայկական պատվիրակությունը չի մասնակցել ենթահանձնաժողովի նիստին, հայտարարելով, որ նրա դիրքորոշումն այս ենթահանձնաժողովի ստեղծման հարցում անփոփոխ է մնում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակությունը մտադիր չէ մասնակցել գործընթացին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և նոր լարվածությամբ: ԵԽԽՎ բյուրոյի նիստում հունվարի 28-ին իսպանացի պատգամավոր Խորդի Քսուքլա ի Կոստան ընտրվել է Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նոր նախագահ: Ենթահանձնաժողովւ երկարատև դադարից հետո սկսել է կրկին գործել ԵԽԽՎ նախագահի` թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլուի նախաձեռնությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---