Եվրոպայի Խորհուրդ. Հայաստանում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին ճնշում են

Եվրոպայի Խորհուրդ. Հայաստանում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին ճնշում են

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն առաջին զեկույցն է ներկայացրել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում սեռական փոքրամասնությունների հետ կապված իրադրության մասին: Հետազոտությունների արդյունքում Համմարբերգը նշել է ԼԳԲՏ-միավորումների (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ և տրանսգենդերներ) հանդեպ խտրականությունը:

Զեկույցի համաձայն Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրներից 9-ում` Հայաստանում, Մոնակոյում, Ռուսաստանում, Սան-Մարինոյում, Թուրքիայում, Ուկրաինայում, Մոլդավիայում և Ադրբեջանում սեռական կողմնորոշման հողի վրա խտրականություն չդնելու մասին որևէ օրենսդրություն չկա: Նշվում է նաև, որ Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում և Ադրբեջանում ասոցիացիաների ազատության սահմանափակումներ կան և ԼԳԲՏ-կազմակերպությունների գրանցման գործընթացում խնդիրներ են նկատվում:

Բացի դրանից, ընդգծվում է, որ Եվրոպայի Խորհրդի 25 անդամ երկրներ չեն ճանաչում միասեռ ամուսնությունները, իսկ 35 երկրներում միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումն արգելված է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---