Ահմադինեժադ. Արևմուտքը չի կարող խանգարել Իրանին ատոմային ռումբ ստեղծել![]() 23 հունիսի 2011 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել է, որ Թեհրանը շահագրգռված չէ ատոմային ռումբի ստեղծման հարցում, սակայն եթե ցանկանա նման բան անել, Արևմուտքը չի կարողանա նրան կանգնեցնել: Հունիսի 23-ին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ Ահմադինեժադը նշել է, որ եթե իր կառավարությունը զբաղվեր միջուկային զենքի մշակմամբ, ապա կհայտարարեր այդ մասին: Ահմադինեժադի նոր մեկնաբանությունները համալրեցին այն հայտարարությունների շարքը, որոնցում Թեհրանը ժխտում է միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ իր մտադրությունները և պնդում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում: Հունիսի 21-ին Իրանի միջուկային գործակալության ղեկավարը Վիեննայում հանդիպել էր Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիո Ամանոյի հետ: Վերջինս քննադատաբար է վերաբերվում Իրանի միջուկային ծրագրերին: Հանդիպումը կայացել էր միջուկային անվտանգության մեկշաբաթյա խորհրդաժողովի շրջանակում, հաղորդում է VOANews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |