Դաշնակցությունն ընդհանուր ժողովում նախանշում է առաջիկա 4 տարիների ռազմավարությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության ընդհանուր ժողովը: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը ժողովից առաջ լրագրողներին հայտարարել է. «Սա մեր հերթական ընդհանուր ժողովն է, որը Դաշնակցության կազմակերպչական կառուցվածքում համարվում է բարձրագույնը»: Ըստ պատգամավորի, ժողովում քննարկվելու են անցած տարիների կատարված աշխատանքը, առկա խնդիրները, նախանշվելու են այն ուղիները, որոնք դառնալու են Դաշնակցության առաջիկա տարիների գործունեության հիմքը: Արմեն Ռուստամյանը նշել է, որ քննարկման համար հիմնական թեմաները լինելու են Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները. հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդիր, Ջավախք, ժողովրդավարության և սոցիալական արդարության խնդիրներ: Ռուստամյանը նաև հաղորդել է, որ Ղարաբաղի մասին առանձին հայտարարություն կարվի ժողովի ավարտին, միաժամանակ նշելով, որ Կազանում զարգացումների դեպքում ժողովն իսկույն կարձագանքի: «Եթե Կազանում ինչ-որ բան պատահի, բնականաբար մենք երկար չենք սպասի, և ժողովը կարձագանքի ամենաբարձր մակարդակով»: Նա նշել է, որ ընդհանուր ժողովը կուսակցության բարձրագույն ժողովն է: Հունիսի 24-ին Կազանում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Փորձագետները, ինչպես նաև միջազգային կառույցները հնարավոր են համարում որևէ փաստաթղթի ստորագրումը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |