Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում՝ որոշ վերապահումներով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայեցակարգային տեսակետից և հաշվի առնելով այն լսարանը, որի առջև ելույթ էր ունենում Հայաստանի նախագահը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը որոշ վերապահումներով դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում: Այդ մասին Ռուստամյանն ասել է լրագրողներին Երևանում ՀՅԴ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ: «Չափից ավելի կառուցողական մոտեցում դրսևորվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հարցում, ինչն ամենևին չի բխում մեր դիրքորոշումից»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, կարելի էր ասել, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որպեսզի դա կատարվի միջազգային հանրության կողմից կամ բանակցային գործընթացին չվնասելու նպատակով: «Թեև Հայաստանը բոլոր օրինական հիմքերն ունի ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,-ասել է նա: Ռուստամյանն անհաջող է համարում նախագահի այն շեշտադրումը, թե հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանը շահեկան վիճակում կհայտնվի: «Ես հավատում եմ, որ նախագահը նման բան չէր ուզում ասել, սակայն այդպես կարող էր հասկացվել»,-ասել է Ռուստամյանը: Ինչ վերաբերում է նախագահի հայտարարություններին ներքաղաքական զարգացումների մասին, ապա Ռուստամյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ երկրում պայքար է գնում կոռուպցիայի դեմ և որ նոր Ընտրական օրենսգիրքը կնպաստի արդար ընտրությունների անցկացմանը հանրապետությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |