Տիգրան Դավթյանը վստահ է, որ տնտեսական աճը Հայաստանում 2011թ. նախատեսվածից բարձր կլինի![]() 24 հունիսի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վստահ է, որ մինչև տարեվերջ տնտեսական աճը հանրապետությունում կպահպանվի պետբյուջեով նախատեսվածի սահմանում և նույնիսկ մի փոքր կգերազանցի նախանշված ցուցանիշը: «Թե որքանով աճն ավելի բարձր կլինի, կախված է մեր ջանքերից»,-ասել է նա հունիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ ձեռնպահ մնալով կոնկրետ թվեր հրապարակելուց: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ նախարարի, մինչև տարեվերջ այն կնվազի: Տիգրան Դավթյանը հավելել է, որ նման կանխատեսում է անում ոչ միայն Հայաստանի կառավարությունը: 2011թ. մայիսին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 9,9 տոկոս 2010թ. մայիսի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը մայիսին ընթացիկ տարվա ապրիլի համեմատ կազմել է 13,7 տոկոս: Գնաճը 2011թ. մայիսին Հայաստանում կազմել է 9 տոկոս 2010թ. նույն շրջանի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, մայիսին սպառողական գներն ապրիլի համեմատ չեն փոխվել: Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2011թ. համար նախատեսված է 4,6 տոկոսի սահմանում, իսկ գնաճը՝ 4 տոկոսի ((±1,5 տոկոս): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |