Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային hաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին

Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային hաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հունիսի 24-27 -ին կմասնակցեն Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային hաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ժողովի ընթացքում քննարկվելու են բանկի գործունեության հետ կապված հարցեր:

Միջազգային hաշվարկների բանկը (Bank for International Settlements (BIS)) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի գործառույթների մեջ մտնում է աջակցությունը կենտրոնական բանկերի միջև համագործակցությանն ու միջազգային ֆինանսական հաշվարկների թեթևացումը, բացի դրանից, սա տնտեսական և դրամավարկային հետազոտությունների կենտրոն է:

Առաջատար առևտրական պետությունների կենտրոնական բանկերն այս Բանկի հիմնադիրներն են, յուրաքանչյուրն իր ներկայացուցչին է նշանակում տնօրենների խորհրդում: Վարչությունը հավաքվում է տարեկան տասն անգամից ոչ պակաս: ՄՀԲ կենտրոնական գրասենյակը գտնվում է Բազելում:

Բանկի նպատակն աջակցությունն է կենտրոնական բանկերի միջև համագործակցության զարգացմանը, միջազգային ֆինանսական օպերացիաների համար նոր հնարավորությունների ստեղծումը և մասնակից կողմերի հետ պայմանագրերի հիման վրա իրեն փոխանցված միջազգային վճարային օպերացիաների ժամանակ գործունեությունը` որպես վստահված անձ կամ գործակալ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---